Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ է տեղի ունեցել ՀՀԿ ԳՄ նիստից առաջ

Ինչ է տեղի ունեցել ՀՀԿ ԳՄ նիստից առաջ
19.09.2015 | 12:02

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։

Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա գտնվող երիտասարդների ու նրանց հասակակիցների ձեռքում է: Սերժ Սարգսյանը խոսել է այժմյան երիտասարդության հաջողություններից և սահմանին կանգնած տղաների հերոսություններից ու հավելել, որ հաջողության կարելի է հասնել ակտիվ քաղաքական գործունեության, աշխատասիրության և գիտելիքների շնորհիվ: Մեր իրականության մեջ կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է, ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական այս կամ այն ուժին մարդիկ անդամագրվում են պաշտոն ստանալու համար։ «Ես վստահ եմ, որ գնալով այս բացասական մասը վերանալու է, և մարդիկ քաղաքական ուժերին անդամակցելու են, որպեսզի ապրեն շատ ավելի լավ երկրում։ Այլ ճանապարհ չկա երկիրը զարգացնելու, քան փորձել քաղաքական ուժերի միջև մրցակցության միջոցով հասնելու հաջողության»,- ասել է Նախագահը։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը նշել է, որ ամռան ընթացքում բազմաթիվ դիմումներ են ստացվել կուսակցությանն անդամակցելու համար: Սակայն անդամատոմսեր ստանում են նրանք, ովքեր տեղյակ են ՀՀԿ պատմությանը, գաղափարախոսությանն ու ծրագրերին և ցանկանում են մասնակիցը դառնալ դրանց իրականացմանը:
«Բացի ընթացիկ ծրագրերից, որ իրականացնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը, կարևորվում է նաև կուսակցությունը նոր անդամներով համալրելը։ Եվ ես ուրախ եմ, որ կարողացել ենք այնպիսի կազմակերպություն ստեղծել, որը վստահություն է առաջացնում շատ երիտասարդների մոտ, ովքեր հավատում են մեզ ու ցանկանում մեզ հետ ճանապարհ անցնել»,- ասել է Կարեն Ավագյանը։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ